Դեպի վեր

Գործընկերներ










                                                                                                                                 ENPI FLEG Ծրագիր 

Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրառման եւ կառավարման բարելավում ծրագիրն աջակցում է մասնակից երկրների

կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ մասնավոր ընկերություններին՝ մշակելու անտառների կառավարման հստակ եւ կայուն մեխանիզմներ, ներառյալ ապօրինի հատումների կանխումը





Եվրոպական հանձնաժողով 

Եվրոպական միությունը զարգացման նպատակով պաշտոնական աջակցություն տրամադրող ամենամեծ դոնորն է աշխարհում: EuropeAid Զարգացում և համագործակցությունը պատասխանատու է Եվրոպայի զարգացման քաղաքականությունը մշակելու և աշխարհի բոլոր երկրներին ֆինանսական մի շարք մեխանիզմների միջոցով աջակցություն տրամադրելու համար՝ ապահովելու այդ աջակցության որակն ու արդյունավետությունը:

 

 






Համաշխարհային բանկ 

Համաշխարհային բանկը զարգացող երկրներին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության կենսական աղբյուրներից է, որի առաքելությունն է պայքարել աղքատության դեմ՝ կայուն արդյունքների հասնելու համար եւ մարդկանց օգնել, որպեսզի նրանք օգնեն իրենք իրենց եւ շրջակա միջավայրին՝ տրամադրելով ռեսուրսներ ու գիտելիք, զարգացնելով կարողություններ եւ պետական ու մասնավոր սեկտորների հետ հաստատել համագործակցություն:

 



Բնության պահպանության միջազգային միություն 

Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) նպաստում է աշխարհում առկա բնապահպանական եւ զարգացման հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը: Գործունեության ոլորտներն են կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխությունը, էներգիան, բնակչության կենսապայմանները եւ կանաչ տնտեսությունը:  Բնության պահպանության միջազգային միությունն աշխարհում ամենավաղ հիմնադրված խոշոր բնապահպանական կազմակերպություններից: 

 

 

 






Բնության համաշխարհային հիմնադրամ

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհի խոշոր եւ ճանաչված անկախ բնապահպանական կազմակերպություններից է, որն ունի ավելի քան 5 միլիոն աջակից եւ 100 երկրներում գործող գլոբալ ցանց: Հիմնադրամի առաքելությունն է դադարեցնել երկրի բնական միջավայրի վատթարացումը, պահպանել մոլորակի կենսաբազմազանությունը, ապահովել վերակագնվող բնական պաշարների կայուն օգտագործումը և նվազեցնել աղտոտումն ու բնական պաշարների անխնա սպառումը: