Դեպի վեր
27.01.2015

Դսեղի անտառնտեսություն

Ուսումնասիրություններ են իրականացվել Մոտկորի անտառպետություն  թիվ 4 պահաբաժնի 6-րդ , 7-րդ և 9-րդ քառակուսիներում  /սխեմա1/:

Կատարվաց ուսումնասիրությունների արդյունքում վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մեծ թվով ապօրինի հատված ծառերի կոճղեր, որոնց վրա ոչ մի նշում առկա չէ:

Ըստ անտառկառավարման պլանի վերը նշված տարածքում ոչ մի տեսակի միջոցառում նախատեսված չէ, և համաձայն պլանում  ներկայացվաց քարտեզ-սխեմա 8-ի երևում է, որ այդ տարածքները հիմնականում ընդգրկում են բարձր թեքության 300 և ավելի տարբեր կողմնադրության լանջեր, /սխեմա 2/ որտեղ տեղի է ունեցել հիմնականում համատարած հատումներ: Ինչը հետագայում կարող է հանգեցնել տարբեր տարերային աղետների և բերել անդառնալի կորուստներ: