Դեպի վեր
13.03.2015

2014թ. Նոյեմբերի 13-ին Համահայկական բնապահպանական ճակատը Armenian Extreme club-ի հետ միասին եղավ Տավուշի մարզի անտառներում` հասկանալու համար իրական պատկերը: Նույնիսկ այս կարճատև այցը մեզ համար հստակ ահազանգ եղավ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է: Բազմաթիվ անօրինական հատված և չբացահայտված ծառեր, որոնցից գրեթե ոչ մեկի վրա չկային որևէ նշումներ, թարմ հատված ծառեր, որոնց կոճղերը թաքցնելու նպատակով ներկել էին սև գույն կամ ծածկվել մամուռով, ճյուղերով և հողի շերտով, առանց պետհամարանիշի բեռնատար մեքենաներ, որոնից միայն մեկն ուներ թափուկ հավաքելու փաստաթուղթ, մերկացած լեռնալանջեր, անհասկանալի հիմնավորումներ: Այս դեպքի հանրային մեծ արձագանք ստանալուց հետո, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պնդեցին, որ հատվել է ընդամենը 12 ծառ, ինչի իրականացնողներն արդեն գտնվել են՝ դրանք հարակից տարածքում գործող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի աշխատակիցներն են։ Այս ահազանգի հետքերով հարուցվեց նաև քրեական գործ՝ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության թիվ 1 պահաբաժնի 5-րդ քառակուսու 1-ին տեղամասում բազմաթիվ ծառահատումների հեղինակներին պարզելու նպատակով։ 2015թ.-ի հունվարի 14-ին անցկացվեց տեղազննում։ Երեք ժամն էլ բավական եղավ, որպեսզի քննիչը, «Հայանտառ»-ի և բնապահպանական տեսչության ներկայացուցիչները համոզվեն, որ խայտառակ և անվերահսկելի վիճակ է։ Մոտ 50-60 հաճարենի, բոխի և թեղի տեսակի թարմ հատված ծառեր (2013-2014թթ)՝ հատման տարբեր տրամագծերի (20-65 սմ), և անհամար ավելի հին (3 և ավելի տարվա) հատված՝ ու բոլորն էլ անօրինական։ Նշենք նաև, որ այս տարածքը գտնվում է «Իջևանի» պետական արգելավայրի սահմաններում: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=gC6BLZrT5Cs https://www.youtube.com/watch?v=jaw0M73_AEM