Իրականացվել են 2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքներ, որոնց արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա տեղում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ և հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատումներ, որոնք ընդգրկում են բավականին մեծ տարածքներ: Ուսումնասիրություններից պարզվեց, որ հատվել են առավելապես բարձրարժեք ծառատեսակներ՝ հաճարենի, կաղնի, լորենի այլն:
Մասնավորապես հատումներ են իրականացվել Լոռու մարզի՝
Դսեղի անտառտնտեսություն մասնաճյուղում`
Լորուտի անտառպետության
3-րդ քառակուսու 8, 11, 12, 14, 15, 18, 19, 25, 37, 38 հատվածներում,
4-րդ քառակուսու 3, 4, 6, 8 հատվածներում,
5-րդ քառակուսու 10, 12, 13, 15, 21, 22, 25, 26 հատվածներում:
Նմանատիպ փոփոխություններ առկա են նաև անտառտնտեսության մնացած անտառպետության անտառային տարածքներում, որոնց վերաբերյալ դաշտային աշխատանքների իրականցման գործընթացը շարունակվում է: