Իրականացվել են 2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքներ, որոնց արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա տեղում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ և հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատումներ, որոնք ընդգրկում են բավականին մեծ տարածքներ: Ուսումնասիրություններից պարզվեց, որ հատվել են առավելապես բարձրարժեք ծառատեսակներ՝ հաճարենի, կաղնի, լորենի այլն:
Մասնավորապես հատումներ են իրականացվել Լոռու մարզի՝
Եղեգնուտի անտառտնտեսություն մասնաճյուղում`
Եղեգնուտի անտառպետության
39-րդ քառակուսու 6, 7, 8, 11, 12, 14, 16 հատվածներում,
40-րդ քառակուսու 1, 2, 5, 11 հատվածներում:
Նմանատիպ փոփոխություններ առկա են նաև անտառատնտեսության մնացած անտառպետության անտառային տարածքներում, որոնց վերաբերյալ դաշտային աշխատանքների իրականցման գործընթացը շարունակվում է: