Իրականացվել են 2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքներ, որոնց արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա տեղում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ և հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատումներ, որոնք ընդգրկում են բավականին մեծ տարածքներ:
Մասնավորապես հատումներ են իրականացվել Լոռու մարզի՝
Ստեփանավանի անտառտնտեսություն մասնաճյուղում`
Ստեփանավանի անտառպետության
30-րդ քառակուսու 6-րդ հատվածում,
31րդ քառակուսու 6-րդ հատվածում,
33-րդ քառակուսու 6, 7 հատվածներում:
Նմանատիպ փոփոխություններ առկա են նաև անտառտնտեսության մնացած անտառպետության անտառային տարածքներում, որոնց վերաբերյալ դաշտային աշխատանքների իրականցման գործընթացը շարունակվում է: