Դեպի վեր
28.09.2015

Սյունիքից Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ստացված բազմաթիվ ահազանգերը վկայում էին, որ այս մարզի անտառները նույնպես վտանգված են։ 2015 թ․-ի սեպտեմբերի 20-ի կարճատև այցելությունը <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածք համոզեց մեզ, որ այստեղ իրականացվում են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում հայտնաբերեցինք տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։ Մանրամսները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=esjN1vuRNR8