Դեպի վեր
29.10.2015
Ապօրինի հատումներ

2014-2015թթ.  Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքների  արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:

Ստացված արդյունքների հիման վրա <<Համահայկական Բնապահպանական Ճակատ>>-ի  մասնակիցների կողմից  այդ փոփոխված տարածքներում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ: 

 Մասնավորապե Լոռու մարզի՝

Եղեգնուտի անտառտնտեսություն մասնաճյուղ`

Եղեգնուտի անտառպետության

12-րդ քառակուսու 21, 22  հատվածներում,

13-րդ քառակուսու 13, 23, 24 հատվածներում:

Վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մի քանի տարվա վաղեմությամբ, ինչպես նաև  մոտ 150 հատ տարբեր տեսակի / հաճարենի, կաղնի, բոխի/ թարմ  ապօրինի հատված ծառերի կոճղեր,  միջինը 50-ից 60սմ տրամագծերով, հատված տարածքներ ընդգրկում են բավականին մեծ ծավալներ և գտնվում են 35° ավել թեքությամբ լանջերին: Նմանատիպ ապօրինի գործողություններն հանգեցնում  են բավականին մեծ աղետների /սողանքներ, հողատարում, ջրերի նվազեցում և այլն/ և տանում են անտառների ոչնչացմանը: