2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքների արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա <<Համահայկական Բնապահպանական Ճակատ>> մասնակիցների կողմից այդ փոփոխված տարածքներում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ:
Մասնավորապե Լոռու մարզի՝
Եղեգնուտի անտառտնտեսություն մասնաճյուղ`
Վահագնիի անտառպետություն
23-րդ քառակուսու 14, 15, 16հատվածներում,
24րդ քառակուսու 11 հատվածներում:
Վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մի քանի տարվա վաղեմությամբ, ինչպես նաև մոտ 60հատ տարբեր տեսակի / հաճարենի, կաղնի, բոխի/ թարմ ապօրինի հատված ծառերի կոճղեր, միջինը 50սմ տրամագծերով, հատված տարածքներ ընդգրկում են բավականին մեծ ծավալներ և գտնվում են 35° ավել թեքությամբ լանջերին: Նմանատիպ ապօրինի գործողություններն հանգեցնում են բավականին մեծ աղետների /սողանքներ, հողատարում, ջրերի նվազեցում և այլն/ և տանում են անտառների ոչնչացմանը: