Դեպի վեր
01.11.2015
Ապօրինի հատումներ

2014-2015թթ.  Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքների  արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:

Ստացված արդյունքների հիման վրա <<Համահայկական Բնապահպանական Ճակատ>>-ի  մասնակիցների կողմից  այդ փոփոխված տարածքներում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ: 

 Մասնավորապե Լոռու մարզի՝

Դսեղի անտառտնտեսություն մասնաճյուղ`

Լորուտի անտառպետության

4-րդ քառակուսու 6, 7, 8  հատվածներում,

5-րդ քառակուսու 15, 17, 26 հատվածներում:

Վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մի քանի տարվա վաղեմությամբ, ինչպես նաև  թվով 27 հատ տարբեր տեսակի / հաճարենի,  բոխի/ թարմ  ապօրինի հատված ծառերի կոճղեր,   30-ից 80սմ տրամագծերով, հատված տարածքներ  գտնվում են 20° ավել թեքությամբ լանջերին: