2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքների արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա <<Համահայկական Բնապահպանական Ճակատ>> մասնակիցների կողմից այդ փոփոխված տարածքներում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ:
Մասնավորապե Լոռու մարզի՝
Դսեղի անտառտնտեսություն մասնաճյուղ`
Դսեղի անտառպետություն
6-րդ քառակուսու 12, 15, 16, 18, 22 հատվածներում,
Վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մի քանի տարվա վաղեմությամբ, ինչպես նաև մոտ 320հատ տարբեր տեսակի / հաճարենի, կաղնի, բոխի/ թարմ ապօրինի հատված ծառերի կոճղեր, միջինը 20-ից 80սմ տրամագծերով, հատված տարածքներ ընդգրկում են բավականին մեծ ծավալներ և գտնվում են 25°և ավել թեքությամբ լանջերին: Նմանատիպ ապօրինի գործողություններն հանգեցնում են բավականին մեծ աղետների /սողանքներ, հողատարում, ջրերի նվազեցում և այլն/ և տանում են անտառների ոչնչացմանը:
https://www.youtube.com/watch?v=VxxOQtCdOjI