2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքների արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա <<Հասարակական մոնիտորինգի>> ծրագրի շրջանակներում այդ փոփոխված տարածքներում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Ստեփանավան>>-ի ամտառտնտեսություն մասնաճյուղում, որոնց արյունքում.:
Ստեփանավանի անտառտնտեսություն մասնաճյուղ`
Ստեփանավանի անտառպետություն
32-րդ քառակուսու 7, 14, 27հատվածներում,
33-րդ քառակուսու 1, 8, 16, 18, 25 հատվածներում
Վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մեծ թվով՝ մոտ 500հատ տարբեր տեսակի / հաճարենի, կաղնի, բոխի/ թարմ ապօրինի հատված ծառերի կոճղեր, միջինը 20-ից 80սմ տրամագծերով, հատված տարածքներ ընդգրկում են բավականին մեծ ծավալներ և գտնվում են 20°և ավել թեքությամբ լանջերին: Նմանատիպ խոշոր ապօրինի գործողություններն հանգեցնում են բավականին մեծ աղետների /սողանքներ, հողատարում, ջրերի նվազեցում և այլն/ և տանում են անտառների ոչնչացմանը: