2014-2015թթ. Landsat 8 արբանյակային պատկերների վերծանման և համադրման աշխատանքների արդյունքում մի շարք անտառային տարածքներում հայտնաբերվել են անտառածածկի փոփոխություններ:
Ստացված արդյունքների հիման վրա <<Հասարակական մոնիտորինգի>> ծրագրի շրջանակներում այդ փոփոխված տարածքներում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Ստեփանավան>>-ի ամտառտնտեսություն մասնաճյուղում, որոնց արյունքում:
Ստեփանավանի անտառտնտեսություն մասնաճյուղ`
Գյուլագարակի անտառպետություն
1-ին քառակուսու 36, 41, 42, 44, 48հատվածներում,
Վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մեծ թվով՝ մոտ 500հատ տարբեր տեսակի / հաճարենի, կաղնի, բոխի/ թարմ ապօրինի հատված ծառերի կոճղեր, միջինը 20-ից 80սմ տրամագծերով, հատված տարածքներ ընդգրկում են բավականին մեծ ծավալներ և գտնվում են 20°և ավել թեքությամբ լանջերին: Նմանատիպ խոշոր ապօրինի գործողություններն հանգեցնում են բավականին մեծ աղետների /սողանքներ, հողատարում, ջրերի նվազեցում և այլն/ և տանում են անտառների ոչնչացմանը