Դեպի վեր
12.05.2016
Ահազանգ Իջևանի անտառներից՝ ծառերի սպանդը շարունակվում է

Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Տավուշի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում կան բազմաթիվ ապօրինի ծառահատումներ։

Համաձայն ՀԲՃ անդամների կոմից իրականացված ուսումնասիության` անտառում ամբողջ օրը տարբեր ուղղություններից լսվում էին էլեկտրական սղոցների ձայներ` վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Ստորև նշված  լուսանկարներն արվեն են միայն հիմնական հողային ճանապարհին հարակից տարածքներում, բայց  անտառի խորքերում պատկերն ավելի ահավոր կլիներ ։ Բազմաթիվ ավելի փոքր ճանապարհներ տանում էին դեպի նոր հատված տարածքներ: Բոլոր կոճղերի վրա կրկին բացակայում էին օրինական հատումը հաստատող նշումները։ Թափված փայտի թեփը թարմ էր, իսկ կոճղերը սևացրած, քանի որ ձյութանման նյութ են լցնում դրանց վրա, որպեսզի ստեղծեն հին հատման տպավորություն: Կան տարածքներ, որտեղ հատված ծառերն այրել են անվադողերի օգնությամբ։

Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքերով։