Դեպի վեր
27.01.2015

Եղեգնուտի անտառնտեսություն

Ուսումնասիրություններ են իրականացվել մի շարք տեղամասերում, մասնավորապես՝

Եղեգնուտի անտառպետություն

Համաձայն Գուգարքի անտառտնտեսության անտառկառավարման պլանում ներկայացվաց քարտեզ-սխեմա 6-ի /ներկայումս Գուգարքի անտառտնտեսությունն բաժանվել է Եղեգնուտի և Գուգարքի անտառտնտեսությունների/ ուսումնասիրված տարածքները գտնվում են հետևյալ պահաբաժինների քառակուսիներում /տես սխեմա1/

թիվ 5 պահաբաժնի 20-րդ, 32-րդ և 31-րդ քառակուսիներ:

թիվ 6 պահաբաժնի 30-րդ քառակուսի :

Վահագնիի անտառպետություն

թիվ 3 պահաբաժնի 13-րդ քառակուսի:

թիվ 4 պահաբաժնի 10-րդ , 11-րդ , 14-րդ քառակուսուսիներ:

Կատարվաց ուսումնասիրությունների արդյունքում վերը նշված տարածքներում հայտնաբերվել են մեծ թվով ապօրինի հատված ծառերի կոճղեր, որոնց վրա ոչ մի նշում առկա չէ: Ըստ անտառկառավարման պլանի վերը նշված տարածքում ոչ մի տեսակի միջոցառում նախատեսված չէ և համաձայն  պլանում ներկայացվաց քարտեզ-սխեմա 10-ի երևում է, որ այդ տարածքները հիմնականում ընդգրկում են բարձր թեքության 300 և ավելի տարբեր կողմնադրության լանջեր, որտեղ տեղի է ունեցել հիմնականում համատարած հատումներ: Ինչը հետագայում կարող է հանգեցնել տարբեր տարերային աղետների և բերել անդառնալի կորուստներ: